Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:43 18-10-2024

Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան

«3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Anadolu» գործակալությունը հայտնել է, որ ընդունելությունը տևել է մոտ 1 ժամ։ Քննարկվել են Հարավային Կովկասում մնայուն ​​խաղաղության գործընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։

Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով ստեղծված հարթակին։ Էրդողանը նշել է, որ ուրախալի է, որ Հարավային Կովկասի պատկերը փոխվել է դեպի մնայուն ​​խաղաղության։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեմ զենքի մատակարարման էմբարգոն արդյունավետ քայլ կլինի Իսրայելին կանգնեցնելու համար, և որ Թուրքիան կշարունակի այդ մասին բարձրաձայնել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում