Ներքին 2 տարի առաջ - 22:21 30-09-2024

Ավինյանի մտերիմները անօրինական շինարարություն են անում

Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցում տևական ժամանակ է՝ շինարարություն է իրականացվում, սակայն դրա մասին փաստող որևէ պաստառ չկա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տնօրենը մտերիմ հարաբերությունների մեջ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որն առանց շինթույլտվության համաձայնել է նշված հատվածում շինություն կառուցել։ Իրենց ջերմ հարաբերությունների մասին կառուցապատող ընկերության տնօրենն ինքն է հայտարարել հարակից խանութների սեփականատերերին։

Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե չի թույլատրվել սկսել Բաղյան փողոցի այդ տարածքում, քանի որ շենքերի կոյուղատարները այդ հատվածով են անցել, ինչը հետո խոչընդոտ է դարձել։ Շինաշխատանքների ժամանակ կոյուղատարները վնասվել են, և կեղտաջուրը լցվել է ճանապարհ և տևական ժամանակ հոսել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ չնայած նրան, որ շինաշխատանքները գրեթե մոտենում են ավարտին, սակայն դեռևս ոչ մի օրինական փաստաթուղթ չի ստորագրվել դրա օրինականացման վերաբերյալ։

Oragir.News-ի հետ զրուրցում շիրարարական աշխատանքներ իրականացնող պատասխանատուներից մեկը հերքեց լուրը, թե իբր կառուցապատումն իրականացվում է առանց օրինական փաստաթղթերի, սակայն նշեց, որ հաստատող որևէ փաստաթուղթ չունի։

Մեզ հայտնեցին, որ շինությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ Տիգրան Տեր-Մարգարյանի որոշմամբ է իրականացվում և ծառայելու է որպես գյուղատնտեսական շուկա նախկին շուկայի առևտրականների համար, որոնք Սամվել Ալեքսանյանին պատկանող Մեգամոլ առևտրի կենտրոնի շուկայից վտարվելուց հետո առևտուրը շարունակում են իրականացնել փողոցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել