Գեներալը փորձեց աթոռով հարվածել անհետ կորածի մորը․ լարված իրավիճակ՝ «Քիմիկների» գործով դատին
copy image url

Գեներալը փորձեց աթոռով հարվածել անհետ կորածի մորը․ լարված իրավիճակ՝ «Քիմիկների» գործով դատին

Ներքին 8 ամիս առաջ - 13:44 27-09-2024
Էջմիածնի «Քիմիկների» գործով այսօրվա դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ գործով մեղադրյալ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փորձել է աթոռով հարվածել անհետ կորածի մորը, վերջինս ջուրը շփել է նրա երեսին։

Oragir.News-ը զրուցել է դատական նիստին մասնակցած անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Վերջիններս հաստատեցին մեր տեղեկությունը, ապա մանրամասներ հայտնեցին։

«Այսօր հարցաքննվում էր Ռազմական ոստիկանության պաշտոնյա Զ. Մինասյանը, որը դեպքի օրը եղել է Զանգելան գնացող ճանապարհի վերջին պոստում, որտեղ պետք է ավտոբուսները կանգնեցնեին, ոտքով շարունակեին ճանապարհը։

Նախորդ նիստին հարցաքննված Ա. Նուրիջանյանը, որն ուղեկցողն է եղել, ասել էր, որ ավտոբուսները չեն կանգնեցրել։

Այսօրվա հարցաքննության ժամանակ ՌՈ աշխատակիցն ասաց, որ իրենք տեղյակ են եղել, որ Զանգելանը թշնամու կողմից գրավված է եղել, հեռադիտակով նայել ու տեսել են թշնամու զորքը, զինտեխնիկան և ադրբեջանական դրոշը։ Ասաց՝ ես էլ եմ տեսել, Անդրանիկ Մակարյանն էլ է տեսել, որ թուրքի զորք կա Զանգելանում։ Ասաց՝ սկզբում պետք է հրետանին աշխատեր, հետո սակրավորներ գնային, նոր զորքը մտներ...

Փաստացի՝ տղերքին տարել են արդեն իսկ գրավված Զանգելան։

Վկան հարցաքննության ժամանակ նաև ասաց, որ վերջին պոստը անցնելուց կես ժամ հետո առաջին ուղեկցող մեքենան վերադարձել է։ 1 ժամ անց Զանգելանից նահանջող 3 հոգու է տեսել, հետո 5, հետո 11 և այլն։

Ընդհանուր 22 հոգի միանգամից փախել են և հիմա այստեղ են։ Այդ 22-ը փախած դասալիք են...»,- ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Ինչ վերաբերվում է Անդրանիկ Մակարյանի և անհետ կորած զինծառայողի մոր միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ծնողներն ասացին.

«Երբ ՌՈ աշխատակիցն ասաց, որ Մակարյանն էլ է հեռադիտակով նայել ու տեսել Զանգելանում կուտակված զորքը, մեր ծնողներից մեկը չկարողացավ իրեն զսպել, ասաց՝ «Թաղեմ քեզ, վաղը իմ երեխու ծնունդն է, ի՞նչ խղճով ես եկել...»։ Անդրանիկ Մակարյանը միանգամից աթոռը թափ տվեց, վերցրեց, որ խփեր ծնողին, նա էլ ջուրը շփեց գեներալի երեսին, դրանից հետո իրավիճակը լարվեց...»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մարտական գործողություններին մասնակցելու համար Կովսականի «Զանգելան» մեկնած խումբը հայտնվել էր շրջափակման մեջ, նրանցից մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, մյուս մասն էլ գերի էր ընկել, անհետ կորել։

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
15:47 Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
16:27 Իրանը առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ
10:00 Սամվել Կարապետյանը պետությանը չի սպառնում․ միակ սպառնացողը մեր թրքահպատակ վարչապետն է․ հարցում