Արտաքին 1 տարի առաջ - 23:24 11-09-2024

Տաջիկստանի գլխավոր մուֆտին մաչետեով հարձակման արդյունքում վնասվածք է ստացել

Դուշանբեի կենտրոնական մզկիթի մոտ դանակահարվել է Տաջիկստանի ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդը, հանցագործը ձերբակալվել է, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնը։ Փոխանցում է News.am-ը։

«Այսօր 17:20-ին Դուշանբե քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ աղոթքից հետո ոմն տղամարդ ծակող-կտրող առարկայով վիրավորել է Տաջիկստանի ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարությունից հավելել են, որ Աբդուլկոդիրզոդը թեթև վնասվածք է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ Տաջիկստանի մուֆթիի վրա հարձակվել են մաչետեով։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
09:20 Արման Ծառուկյանը շանս չտվեց UFC-ի լեգենդին