Ուղիղ եթեր
ԿԳՄՍ֊ն ՎՊՀ ռեկտորին համարում է դպրոցի տնօրե՞ն
copy image url

ԿԳՄՍ֊ն ՎՊՀ ռեկտորին համարում է դպրոցի տնօրե՞ն

Ներքին 7 ամիս առաջ - 17:00 24-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը բախվեց բազմաթիվ մարտահրավերների, ունեցավ մեծ և աղետալի կորուստներ, ինչի հիմնական պատճառներից մեկը ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումն է։ Առիթներ ունեցել ենք փաստելու, որ Փաշինյանը տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելիս առաջնահերթություն է տալիս ոչ թե տվյալ անձի կոպտետենտությանը, այլ քաղաքական նպատակահարմարությանն ու իր հանդեպ վերջինիս լոյալությանը։

Բացառություն չէ նաև կրթության, մասնավորապես բարձագույն կրթության ոլորտը․ եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում էր բուհերն ապակուսակցականացնելու և ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին, խոստանում, որ իշխանության գալու դեպքում ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը՝ վարչապետ դառնալուց հետո այս խոստումը նույնպես մոռացության մատնվեց և զանազան ՔՊ-ականներ Փաշինյանի ձեռամբ և հովանավորությամբ հարմար տեղավորվեցին բուհերի ղեկավար մարմիններում (Սուրեն Պապիկյան, Հովհաննես Հովհաննիսյան և այլն)։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին անհանդուրժող կեցվածք էր դրսևորում այն ռեկտորների նկատմամբ, որոնք ներբուհական ընտրությունների արդյունքերով հաղթում էին իշխանության սրտի թեկնածուներին։ Հանրությունը լավ է հիշում Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը, երբ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը հաղթել էր Դավիթ Գյուրջինյանին, սակայն կառավարությունը այդպես էլ չհաստատեց ռեկտորի ընտրության արդյունքները, ավելի ուշ Կարինե Հարությունյանին պարտված Դավիթ Գյուրջինյանին նշանակեց ռեկտորի ԺՊ, իսկ արդեն այս տարի Գյուրջինյանին երկրորդ փորձից հաջողվեց ռեկտոր ընտրվել։

Oragir.News-ը նախորդիվ բազմիցս անդրադարձել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի գործունեությանը, փաստել, որ վերջինս պրոֆեսորի կոչումը ԲՈԿ-ի կողմից պաշտոնական փաստաթղթերի կեղծումով է տրվել, նշել, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայիս ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով, ավելի վաղ էլ նկատել, որ ռեկտորն ապօրինաբար կրկնակի բարձրացրել է իր աշխատավարձը, իսկ քրեական գործը տեղից չի շարժվում։

Օգոստոսի 20-ին Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Հայտարարությունում նշվել էր, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։

Oragir.News-ը նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված ուսանկարներն ուսումնասիրելով՝ ֆիքսեց, որ հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը մասնակցել է նաև Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի նշվել։

Հարց է առաջանում, թե Ռուստամ Սահակյանն ինչ նպատկով է մասնակցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների խորհրդակցությանը․
ԿԳՄՍ֊ն ՎՊՀ ռեկտորին համարում է դպրոցի տնօրե՞ն, թե՞ վերջինս գիտակցում է, որ օրենքի խախտումով է ռեկտոր դարձել և վաղ թե ուշ հրաժեշտ է տալու պաշտոնին, ուստի ցանկանում է դրանից հետո Լոռու դպրոցներից մեկում տնօրեն աշխատել և դպրոցի տնօրենի հմտություններ ստանալու նպատակով էլ մասնակցել է այս խորհրդակցությանը, շփվել այլ դպրոցների տնօրենների հետ։

Նշենք, որ մեզ չհաջողվեց գտնել որևէ այլ օրինակ՝ լինի դա ներկայիս, թե նախկին իշխանությունների իշխանությունների օրոք, երբ որևէ բուհի ռեկտոր ներկա է գտնվել դպրոցի տնօրենների խորհրդակցությանը։

Կարծում ենք՝ Ռուստամ Սահակյանը, մասնակցելով դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, նախևառաջ արժեզրկում է բուհի ռեկտորի ինստիտուտը՝ հանրության շրջանում տպավորություն ստեղծում, որ Հայաստանի բուհերի ռեկտորներն այնքան պարապ են մնացել, որ չգիտեն, թե իրենց ժամանակն ինչպես անցկացնեն ու մասնակցում են տնօրենների խորհրդակցությանը։ Բացի այդ, սա Հայաստանում վերջին 6 տարում առկա ոչ պրոֆեսիոնալ և կոմպետենտ կառավարման հերթական օրինակն է, որը վկայում է, թե իրականում որքան բարձիթողի իրավիճակում է գտնվում բարձրագույն կրթության ոլորտը, մասնավորապես այն բուհերը, որոնք կառավարվում են Փաշինյանի յուրայինների կողմից։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը, ապա վերջինս նույնպես Ռուստամ Սահակյանի մասնակցությունը անտրամաբանական է համարում, այլապես խորհրդակցության մասնակիցների շարքում կհիշատակեր նաև վերջինիս անուն-ազգանունը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը