Լոռվա ձորի ծակ պրոֆեսորը. 3 հոգի, 2 հանցանք` Վանաձորի համալսարանից
copy image url

Լոռվա ձորի ծակ պրոֆեսորը. 3 հոգի, 2 հանցանք` Վանաձորի համալսարանից

Ներքին 1 տարի առաջ - 21:35 23-02-2024
Ինչպես արդեն գրել էինք Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին պրոֆեսորի կոչումը ԲՈԿ-ի կողմից պաշտոնական փաստաթղթերի կեղծումով է տրվել։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը դեռ փետրվարի 12-ին է գրավոր հարցում ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել, ինչը նախ օրենքի խախտում է, երկրորդ՝ հիմք է տալիս ենթադրելու, որ կոմիտեից պատասխան չունեն և ընդունում են, որ Ռուստամ Սահակյանին պրոֆեսորի կոչում է տրվել կարգի խախտումով։

Oragir.News-ը կապ է հաստատել ՌԴ Կրթության և գիտության ոլորտում վերահսկողական դաշնային ծառայության հետ (Федеральная служба по надзору в сфере образования и науки), որը, ըստ Ռ․ Սահակյանի պաշտոնական կենսագրության, նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։ Ծառայությունից մեզ ասացին, որ հարցի պատասխանը կարող ենք գտնել ՌԴ ԲՈԿ-ի (Высшая аттестационная комиссия) պաշտոնական կայքում. եթե այնտեղ հասանելի չէ, ապա նման փաստաթուղթ գոյություն չունի։

ԲՈԿ-ի կայքում Ռուստամ Սահակյանին պրոֆեսորի կոչում շնորհելու մասին որևէ տեղեկություն չկա, ինչը հաստատում է, որ նրա՝ պրոֆեսորի գիտական կոչումը կեղծ է։

Նշենք նաև, որ ՌԴ-ում գործող կարգի համաձայն՝ նախքան պրոֆեսորի կոչում ստանալը՝ անձը պետք է պաշտպանի դոկտորական ատենախոսությունը, ինչից հետո առնվազն 3 տարվա ընթացքում պետք է կամ հրատարակված բուհական դասագրքի հեղինակ լինի կամ էլ բուհական 3 դասագրքի համահեղինակ, որոնք հրատարակվել են վերջին 10 տարվա ընթացքում։

Ռուստամ Սահակյանի կենսագրությունում կարդում ենք, որ նա 2003 թվականին դոկտորի կոչում է ստացել, ապա ուղիղ 3 տարի անց՝ 2006-ին, ստացել պրոֆեսորի կոչում։ ՎՊՀ ռեկտորի կենսագրականում նշված է, որ նա 1 մենագրության հեղինակ է, ոչինչ գրված չէ բուհական դասագրքի հեղինակ կամ դասագրքերի համահեղինակ լինելու մասին, ինչը նշանակում է, որ նրա ՀՀ ԲՈԿ-ին ներկայացված, նոտարով հաստատված պրոֆեսության մասին վկայականը եղել է կեղծ։

Ստացվում է, որ գործ ունենք 2 հանցանքի հետ։ Մի դեպքում Ռուստամ Սահակյանն է կեղծ փաստաթղթի հիման վրա պրոֆեսորի կոչում ստացել, մյուս դեպքում ՀՀ ԲՈԿ-ի այն ժամանակվա նախագահ Սմբատ Գոգյանը խախտել է գործող կարգը և ապօրինի ձևով, առանց համապատասխան ընթացարակարգեր անցնելու Սահակյանին պրոֆեսորի կոչումը Հայաստանում հաստատել։

Oragir.News-ի տեղեկություններով, Սմբատ Գոգյանը դա արել է վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ուղիղ հրահանգով, որը և անթաքույց աջակցել է Ռուստամ Սահակյանի ՎՊՀ ռեկտոր ընտրվելուն։

Հ․Գ․ - Տարօրինակ է, որ այս բացահայտումներից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է լռել, փոխարենը սկսել է «աղմկել» Արայիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում
22:14 Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
09:57 ՌԴ Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է մարդատար գնացքի վրա. կան զոհեր