Ներքին 48 րոպե առաջ - 23:54 05-10-2026

Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան

Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու։

Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։

Խորհրդանշական այս տարում, շատրվանների վերջին վերանորոգումից շուրջ 20 տարի անց, պատրաստվում ենք նաև շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ։

Այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։

Նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը։

Աշխատանքների ավարտին կունենանք Հանրապետության հրապարակի գեղեցկությանը համահունչ և քաղաքի գլխավոր հրապարակին արժանի շատրվաններ»։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում