copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:00 08-11-2023

ՎՊՀ ռեկտորը 1 տարում 50 դասախոսի է աշխատանքից ազատել

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորը 2 անգամ աշխատանքից ազատել է պրոֆեսոր Վանո Եղիազարյանին։ Առաջին անգամ պրոֆեսորը դատարան է դիմել, հաղթել դատը և վերադարձել համալսարան։

Oragir.News-ը կապ է հաստատել Եղիազարյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում մի շարք մանրամասներ է ներկայացրել, այդ թվում՝ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի ապօրինությունների և համալսարանին հասցրած վնասների մասին․ «Իմ պարապուրդի գումարը ՎՊՀ ռեկտորը վճարել է համալսարանի բյուջեից՝ այդ կազմակերպությանը պատճառելով շուրջ 4 մլն դրամի վնաս, ինչի համար ոչ մի քայլ չի ձեռնարվում, այդ ուղղությամբ նույնիսկ իրավապահներին իր վրա հարուցված գործի շրջանակներում ինքս ցուցմունք եմ տվել, որը ենթակա է ռեկտորից վերադարձմանը ՎՊՀ բյուջե։ Անցել է արդեն երկար ժամանակ, բայց այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնակվել, որովհետև մարդը վայելում է իշխանությունների հովանավորությունը։ Այդ հարցով անգամ քննիչին եմ դիմել՝ պահանջելով, որ մեղադրանք առաջադրեն, որովհետև իրական վտանգ է պատճառել, բայց չի առաջադրվել»։

Վանո Եղիազարյանի խոսքով՝ նման գործով ուրիշի նկատմամբ մեղադրանք են առաջադրել, բայց ՎՊՀ ռեկտորի նկատմամբ մեղադրանք չեն առաջադրում։ Այդպիսի խտրական վերաբերմունքը չէ՞, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։

Խոսելով իրեն աշխատանքից ազատելու մասին՝ Վանո Եղիազարյանն ասաց․ «Այդ մարդուն ես չեմ ընտրել, ես եղել եմ հոգաբարձունների խորհրդի անդամ, ռեկտորի այլ թեկնածու է եղել, որի հետ ես աշխատել եմ 25 տարի, և նրա ծրագիրը շատ ավելի լավն է եղել՝ մարդկային առումով էլ, մասնագիտական առումով էլ։ Ես չեմ էլ թաքցրել այդ մասին, այդ մարդու մեջ դա մնացել է։ Նա մի անգամ հայտարարություն տարածեց, թե ՎՊՀ-ում սաունա կա, ես արձագանք հայտարարություն գրեցի այդ մասին՝ նշելով, որ ամեն մարդ իր փչացածության աստիճանով է չափում։ Այդպիսի հայտարարություններով ռեկտորը ոչ միայն հեղինակազրկում էր ուսանողներին ու դասախոսներին, այլ նաև կազմակերպությունը որպես կառույց»։

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ապօրինությունների մասին Եղիազարյանը մեկ անգամ չէ գրել ու բարձրաձայնել, բայց դրանք որևէ համապատասխան արձագանքի չեն արժանանում․ «Մի ախմախ պայմանագիր էին պատրաստել, ուղարկել ամբիոններ ու դասախոսներից պահանջում էին անձնական տվյալներ, ասենք՝ բանկում ինչքան վարկ ունեմ, ալիմենտ վճարում եմ, թե՞ չեմ վճարում։ Մարդն ունի անձնական կյանքը, որը գաղտնիք է համարվում, ձեր ի՞նչ գործն է, որ գաղտնի տվյալները պահանջում եք։ Նա կեղծել էր մի կարգ, ինչը քրեական գործի մեջ է և քնած վիճակում, նա պաշտոնական կեղծիք թույլ տվել՝ առանց գիտխորհրդի որոշման փոխել էր կարգ և 1 տարի այդ կոլեկտիվին աշխատեցրել ու շահագործել այդ կեղծված կարգով։ Դասախոսի մի դրույքը դարձրել էր 33 ժամ, մինչդեռ դասախոսինը եղել է 8-10 ժամ։ Մարդկանց շահագործում է 3 անգամ»։

Oragir.News-ի հետ զրույցում Վանո Եղիազարյանն ասաց նաև, որ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը 1 տարվա ընթացում աշխատանիքից ապօրինաբար ազատել է 50 դասախոսի․ «Այս պահին ոչ միայն ինձ է ազատել, այլ պայմանագիրը խզել է 50 հոգու հետ՝ խախտելով աշխատանքի կայունության սկզբունքը, որն աշխատանքային օրենսգրքի հիմնարար սկզբունքներից մեկն է: 50 դասախոսի հետ լուծել է պայմանագիրը՝ ժամկետի լրանալու կապակցությամբ, մինչդեռ ինքը պարտավոր էր՝ ովքեր դրական արդյունք ունեն երկարաձգել պայմանագիրը, իսկ ովքեր դրական արդյունք չեն ապահովել, պարտավոր է թափուր տեղի համար մրցույթ հայտարարել»։

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
13:40 Փաշինյանը շշով և բաժակով ցույց է տալիս մի բան, որ իր ղեկավարման օրոք անհնար է ապահովել
19:57 Երևանը պետք է ոտքի կանգնի․ Ժիրայր Սեֆիլյան