copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:48 22-08-2024

«Հայֆիլմի» տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց․ 17-րդ թաղամասի հետ կտրամադրվի Ակադեմիական քաղաքին

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ և կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։