Արտաքին 2 տարի առաջ - 21:55 21-08-2024

Իրանը հայտնել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

Նախագահական ուղղաթիռի կործանման գործով ուժային կառույցներում իրազեկ աղբյուրը հայտնել է.

«Այաթոլլահ Ռաիսիի ուղղաթիռի կործանման գործով {հետաքննությունն} ավարտված է, և ուղղաթիռի կործանման վերաբերյալ վերջնական գնահատականներ են տրվել», հայտնել է Fars գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ քանի որ այդ ուղղաթիռների համակարգերի մեծ մասը մեխանիկական է, էլեկտրոնային համակարգերի խցանման և կոտրելու հնարավորությունը գործնականում բացառվում է։ Փոխանցում է News.am-ը։

«Կատարված ուսումնասիրությունների ընթացքում նույնպես քիմիական կամ վնասակար նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։
Հետաքննության արդյունքները վկայում են մարդկային գործոնի բացակայության մասին։

Ուշացումը, որը պայմանավորված էր նախագահի այցերով, օդային մթնոլորտն անբարենպաստ է դարձրել։

Բացի դրանից, տվյալ տարածքում մթնոլորտային ճնշման պայմաններում կարևոր նշանակություն ունի ուղղաթիռի ծանր քաշը։

Ուղղաթիռը ավելի շատ մարդ էր տեղափոխում, քան նշված է արարողակարգի անվտանգությամբ, և երբ օդաչուն տեսել է մառախուղի ամպ և ցանկացել է ուղղաթիռը դնել թռիչքի համապատասխան բարձրության վրա, ուղղաթիռին ձգողական հզորություն չի բավականացրել:

Լեռան հետ բախումը տեղի է ունեցել մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պատճառով։ «Տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել»,-նշել է աղբյուրը

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին