copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:39 10-08-2024

Գրիգոր Նարեկացու նշանավոր մատյանի աղոթքները թարգմանվել են պորտուգալերեն

Գրիգոր Նարեկացու նշանավոր մատյանի աղոթքները թարգմանվել են պորտուգալերեն։

Բրազիլիայի հայոց թեմի ջանքերով թարգմանությունը լույս է տեսել առանձին գրքույկով։ Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագից հետո, Սան Պաոլոյի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:

Թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը սուրբ խաչով օրհնել է Նարեկացու նշանավոր աղոթագրքի նոր թարգմանությունը: