Արտաքին 2 տարի առաջ - 16:30 08-08-2024

Վաշինգտոնից վերահաստատում են՝ 2008-ին ՌԴ-ն ապօրինաբար է ներխուժել Վրաստան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը վերահաստատել է, որ 2008 թվականին Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան։ Այս մասին Միլլերն ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին լրագրողներից մեկի հարցին։

Միլլերը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան։ Նրա համոզմամբ՝ իովին անարդարացի են այն քայլերը, որոնք Մոսկվան փորձում է ձեռնարկել «տարածքների յուրացման ուղղությամբ»։

«Կարծում եմ՝ պետքարտուղարի այսօրվա հայտարարության մեջ պարզ ասված էր, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել, և որ Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ 16 տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց ինքնիշխան Վրաստան։ Պետդեպը նշել էր, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացիայի տակ պահել։

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հարգել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերել իր ուժերը նախահակամարտային դիրքեր և թույլ տալ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների այսպես կոչված անկախության ճանաչումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան