Արտաքին 2 տարի առաջ - 10:18 05-12-2023

Վաշինգտոնից զգուշացնում են՝ Ուկրաինայի վիճակը ծանր է, հատկացվող միջոցները շուտով կսպառվեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկացրած գումարը շուտով կսպառվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ռազմի դաշտում իրավիճակը, միանշանակ, ծանր է։ Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին, ապա մենք լրջորեն մտահոգված ենք, որ միջոցները սպառվում են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Ինչպես ընդգծել է Միլլերը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ի սկզբանե նախագահ Ջո Բայդենին հատկացված ընդհանուր միջոցներից ծախսվել է արդեն գումարի ավելի քան 97 տոկոսը։

«Շատ շուտով դրանք կսպառվեն»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին