Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 29-07-2024

Դու դավաճա՛ն ես, քո վզին է մնում. քաշքշուկ և հայհոյանքներ՝ «Քիմիկների» գործով դատական նիստին

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Քիմիկների զորամասի անհետ կորած զինառայողների գործով հերթական դատական նիստը․ հարցաքննվում են վկաները։

Դատական նիստի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվել է, երբ ծնողներն են սկսել հարցեր ուղղել վկային։ Ծնողները նախ վկայից հետաքրքրվել են՝ ումի՞ց է վարորդը ստացել կարգադրություն կանգ չառնելու և ճանապարհը շարունակելու, Մակարյանի՞ց, թե՞ իրենից։ Վկան, սակայն, հստակ չի նշել, թե ով է տվել կարգադրություն, և ում հրամանով է զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը շարժվել դեպի Ադրբեջանի կողմից արդեն իսկ գրավված տարածք՝ Զանգիլան, որի մասին, վկայի խոսքով, իրենք արդեն իսկ տեղյակ են եղել։

«Հրմամանն իմ ներկայությամբ եղել է այն, որ շարժվում են ավտոբուսներով բրիգադի շտաբից մինչև ոստիկանական հենակետ, էնտեղից ոտքով իջնեն հենակետ ու ոտքով շարժվեն։ Հրամանը տվել է Մակարյանը»,- նշեց վկան։ Անհետ կորածի ծնողը հետաքրքրվեց՝ հենակետում չեն կանգնել, չէ՞, և բացասական պատասխան ստանալով, շարունակեց՝ նշանակում է Մակարյանի հրամանը չեն կատարել, էսքան զոհ է եղել, մինչ օրս անհետ կորածներ կան։



Վկայից հստակ պատասխան չստանալով՝ ծնողն ասել է․ «Հիմա պիտի ասես ճիշտը, կա՛մ Մակարյանն ա հրաման տվել, կա՛մ հրամանը չես կատարել, Մակարյանին դավաճանել ես, քո վզին ա մնալու։ »։




Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»