Ֆրանսիայում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ակցիաներ են սկսվել
copy image url

Ֆրանսիայում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ակցիաներ են սկսվել

Արտաքին 9 ամիս առաջ - 10:15 08-07-2024
Ֆրանսիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են սկսվել, գրում է Le Figaro-ն։

Մասնավորապես, Փարիզի հրապարակում, որտեղ անցկացվում էր «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան շարժման աջակիցների հավաքը՝ կապված այդ քաղաքական ուժի հաղթանակի հետ, հավաքվել էր 8 հազար մարդ։ Ակցիան վերածվել է իրավապահների հետ բախումների։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ ստանալով խորհրդարանում 182 տեղ, Մակրոնի՝ «Միասին» կոալցիան՝ 168 տեղ, Լը Պենի «Ազգային միավորումը»՝ 143 մանդատ։