Ներքին 2 տարի առաջ - 11:35 05-07-2024

Ալավերդիում Ալեն Սիմոնյանի այցին ընդառաջ հեռացվել են Հայաստանի և Արցախի դրոշները

Երեկ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցամերձ հրապարակում աղետից տուժած երեխաների առօրյան լուսավորելու, նրանց ժպիտ պարգևելու համար մեծ միջոցառում էր կազմակերպվել։ Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Միջոցառման նախապատրաստական աշխատանքների ժամանակ, սակայն, եկեղեցամերձ հրապարակից հեռացվել էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական դրոշները, որոնք այնտեղ էին բավականին երկար ժամանակ։ Եկեղեցամերձ այս հրապարակից են ծնողները ճանապարհ դնում իրենց նորակոչիկ որդիներին, 2020 թ.-ին այստեղ էին հավաքվել ռազմի դաշտ մեկնելու պատրաստակամություն հայտնած ալավերդցիները։


Ալավերցիների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչու են այս խորհրդանշական վայրից հեռացվել դրոշները։



Ակնհայտ է, որ դա պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես Ալեն Սիմոնյանի այցելությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում