Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:47 04-07-2024

Այնքան բան կա անելու մանկապարտեզում մինչև ռոբոտաշինությունը․ տնօրենն արձագանքում է քաղաքապետարանի նախաձեռնությանը

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը լուր տարածեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ, պատրաստվում է ռոբոտաշինության ծրագիր ներդնել Երևանի համայնքային մանկապարտեզներում: Լուրը հեգնական քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում:

Oragir.News-ը քաղաքապետարանի նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ավան վարչական շրջանի թիվ 54 մանկապարտեզի նախկին տնօրեն Անահիտ Հայրապետյանից, ով ունի մանկապարտեզում երեխաների հետ աշխատելու և կրթական ծրագրեր իրականացնելու երկարամյա փորձ։

Նրա կարծիքով՝ ծրագրին տիրապետելը կախված է երեխայի անհատական տարիքային առանձնահատկություններից։

«Ասեմ, որ հիմա տարիքային առանձնահատկությունները շատ ավելի բարդ են։ Երեխաներ կան, որոնք կարող են դրանով զբաղվել, երեխաներ կան, որոնք չեն կարող։ Կախված է նաև այն բանից, թե ինչպես են մատուցում ծրագիրը, ինչպես են երեխաների գիտակցությանը հասցնում այն, ինչը պետք է։ Ես տարբեր տիպի երեխաների հետ առնչվելով, հասկացել եմ, որ կան գերընդունակ, գերպասիվ և գերակտիվ երեխաներ։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանուր առմամբ՝ շատ լավ բան է, չեմ էլ կարող ասել, որ վատ է։ Սա պարտադրական չէ, սահմանափակ գիտելիքներ ունեցող երեխաների համար չէ։

Դե հիմա քաղաքապետարանը ինչ ասես՝ կանի։ Այնքան բաներ կա անելու մինչև ռոբոտաշինությունը։ Այսօր մանկապարտեզներում խաղերը, խաղային կենտրոնները, բոլորը դոփում են տեղում։ Երեխաների տարրական խաղերն անգամ չկան։ Ավելի լավ է՝ չխոսեմ»,- եզրափակեց Անահիտ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը ասել էր, որ փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր են բոլոր մանկապարտեզներում ունենալ նման խմբակներ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։