Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 17:14 25-05-2023

Տնտեսական հեղափոխության առաջնորդից մինչև մեղադրյալ․ ինչու ձերբակալություններին չի արձագանքում ԵՊՀ ռեկտորը

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված 5 անձինք:

Հատկանշական է, որ իշխանափոխությունից հետո՝ 2019-ին հենց Հայկ Սարգսյանն էր կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Դրանից հետո՝ 2000-ին Սարգսյանը նշանակվեց դեկան։ Նա նաև առաջիններից էր, որը ողջունել էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նշանակումը։ «Պահպանողական կուսակցության» նախագահ, ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով 2019-ին տեղի ունեցած հանդիպմանը, պատմեց, որ իշխանափոխությունից հետո համալսարանի այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանի ու օրվա իշխանությունների միջև առկա էր դիմադրություն։

Ամեն գնով ներկա իշխանությունները փորձում էին ազատվել Սիմոնյանից։ «Այն ժամանակ համալսարանի որոշ պաշտոնյաներ ինչ-որ կապ հաստատեցին օրվա իշխանության հետ ու որոշեցին տնտեսական հեղափոխություն անել։ Հենց իրենց միջոցով պետք է անեին այդ հեղափոխությունը ու Հայկ Սարգսյանը պետք է դառնար տնտեսական հեղափոխության առաջնորդը կամ հեղինակը։

Խնդիրն իրականում քծնելն էր նոր իշխանություններին։ Կան մարդիկ, ու ԵՊՀ-ում նրանք մեծամասնություն են, որ ցանկացած իշխանության քծնում են, կապ չունի՝ հանրապետական է, կոմունիստ, թե ֆաշիստ։ Իրենք բոլոր իշխանությունների կքծնեն։ Իրենք որոշեցին, որ իրենք են աշխարհում ամենալուրջ տնտեսագետները ու Փաշինյան Նիկոլին, հենց տնտեսական հեղափոխության պատրվակով, հրավիրեցին համալսարան»։

Նա ընդգծեց, որ ԵՊՀ ղեկավարությունն՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, չէր ողջունում նման միջոցառումները։ Անկախ նրա կարծիքը հաշվի առնելու՝ Փաշինյանը հրավիրվեց տնտեսագիտական ֆակուլտետ ու կայացավ հանդիպում։

«Հատկանշական է, որ որոշ մարդկանց այդ թվում՝ ինձ, թեև ես բարձրաստիճան ղեկավարությունից չէի, խորհուրդ չտրվեց մասնակցել այդ հանդիպմանը։ «Խորհուրդ չտալն», իհարկե, արգելք չէր, ուղղակի ակնարկ էր նրանց, ովքեր կարող էին սուր, անցանկալի հարցեր տալ, որոնք Նիկոլի համար անակնկալ կարող էր լինել ու իրենց պատկերացրած մթնոլորտում չէր անցնի հանդիպումը։

Ես հիշում եմ նաև, որ հանդիպումը Սև շենքում էր, թեև տեղ ու դադար չկար այնտեղ, բայց իմ հիշելով համալասրանականներ չէին մասնակցում այդ հանդիպմանը։ Բացառված չէ, որ դրսից էին բերել մարդկանց կամ ՔՊ-ականներ էին լցրել, որովհետև համալսարանականների զգալի մասին այդ ակնարկն արվել էր»։

Հեքիմյանն ասաց, որ թեև վատ է, որ մարդը ձերբակալվել է, սակայն կարծում է, որ ծուխն առանց կրակի չի լինում։ «Խնդիրն այն է նաև, որ նա ձերբալակվել է Հովհաննես Հովհաննիսյանի օրոք։ Հատկանշական է, որ համալսարանի հետ կապված ցանկացած գրառում կամ հայտարարության, որ արվում է իրավական կամ պետական համակարգում՝ Հովհաննիսյանն ու իր շրջապատը շտապում են տեղեկացնել հասարակությանը, որ սա իրենց օրոք չի, նախկիններից է այս կամ այն քրեական գործը, հիմա իրենց օրոք նման բացահայտում է եղել, իսկ իրենք հիմա լռում են, որևէ հայտարարություն ԵՊՀ-ն չի տարածում։

Ինչ վերաբերում է Սարգսյանի ձերբակալությանը՝ չնայած նման վերաբերմունքին՝ հայտնի առաջնորդներից մեկը չէր վստահում այն մարդկանց, ով ուրիշ թիմից եկել էր իր մոտ, միգուցե օրվա իշխանությունն էլ է նման քաղաքականություն որդեգրել։

Ինչպե՞ս կարելի է վստահել մի մարդու, ով ժամանակին դավաճանել է Արամ Սիմոնյանին, կամ նրանից առաջ էլ ինչ-որ մեկին ու հիմա փորձում է համագործակցել մեր հետ։ Միգուցե, օրվա իշխանություններն էլ են նման կերպ վարվում»։