Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:20 04-09-2023

ԵՊՀ ռեկտորը փորձում է բոլորիս վստահեցնել, որ ԵՊՀ-ի և Մատենադարանի «համագործակցությունն» իր աշխատանքի արդյունքն է

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ասում է, որ ԵՊՀ-ն և Մատենադարանը համագործակցում են:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ երկու պետական հիմնարկների համագործակցություն:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ, նույն նախարարության ենթակայության ներքո գործող հիմնարկների միջև համագործակցություն:
Կարո՞ղ են դրանք չհամագործակցել:
Ավելին՝ հնարավո՞ր է արդյոք, որ, օրինակ՝ Շտապօգնությունն ու բժշկական կենտրոնները, Ոստիկանության պարեկներն ու օպերները չհամագործակցեն կամ թշնամանան: Իհարկե, հնարավոր չէ:
Գիտի՞ այդ մասին Հ.Հ-ն: Կարծում եմ՝ գիտի: Խնդիրն այլ է:
Սորոսականների հիմքը ֆիկցիան է:
Սրանք մինչև իշխանության գալը դրամաշնորհային ֆիկտիվ ծրագրեր էին ներկայացնում, ֆիկտիվ սեմինարներ կազմակերպում, ֆիկտիվ հաշվետվություններ գրում:
Սրանք պետությունը Սորոսից չեն տարբերում:
Սրանց կարծիքով, ֆիկցիան կարելի է որպես պետական աշխատանք ներկայացնել և ֆիկտիվ հաշվետվություններ տալ:
Տվյալ դեպքում, Հ.Հ-ն փորձում է բոլորիս վստահեցնել, որ ԵՊՀ-ի և Մատենադարանի «համագործակցությունն» իր աշխատանքի արդյունքն է և «հաշվետվություն է» ներկայացնում:
Այսպես շարունակվելու դեպքում, որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, կլսենք ԵՊՀ Քիմիայի և ԻԿՄ ֆակուլտետների, գրադարանի և պահակախմբի, հավաքարարների և ուսումնական գծով պրոռեկտորի միջև խորը և համապարփակ համագործակցության մասին հայտարարություններ:
Ի դեպ, Հ.Հ-ին լրիվ անվճար խորհուրդ տամ: ԵՊՀ-ում սովորում են շուրջ 20 000 ուսանող: Պատկերացնու՞մ եք, եթե բոլոր ուսանողները միմյանց հետ համագործակցեն: Ախր, դա մի քանի տասնյակ տարիների հաշվետվության նյութ է:
#սկսել_ա»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ