Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 2 տարի առաջ - 19:27 28-06-2024

Կայացել է «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ գործընկերների հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել է «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը նպատակ ուներ համախմբել փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:

Միջոցառումն իրականացվել է EU4Sevan ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համակազմակերպմամբ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ ՄեյմարյանըՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։

«Ծրագրի իրականացումը օգնել է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները։ Մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։

Մենք բավականաչափ աշխատանքներ իրականացրել ենք և դեռ շատ ավելին էլ նախատեսում ենք առաջիկայում: Սակայն կառանձնացնեի հատկապես բնապահպանական տվյալների կառավարումը, որը կարևոր է լճի էկոլոգիական իրավիճակը հասկանալու համար և որպես հիմք՝ ապացույցների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։

Գագաթնաժողովը դառնալու է կարևոր հարթակ՝ քննարկելու այն ռազմավարական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից մեկի՝ Սևանի առաջ:

Մինչև գագաթնաժողովը տեղի է ունեցել նախագագաթնաժողովի երկու հանդիպում հիմնական շահագրգիռ կողմերի և շահառուների հետ, որի նպատակն էր քննարկել տարբեր հարցերի մասին եզրակացություններ և առաջարկություններ:

Գագաթնաժողովի հյուրերը մասնակցել են համապարփակ պանելային քննարկումների, որոնք ընդգրկելու են այնպիսի կենսական թեմաներ, ինչպիսիք են կեղտաջրերի մաքրումը, կայուն գյուղատնտեսությունը, մոնիթորինգը և բնապահպանական տվյալների կառավարումը, ինչպես նաև միջոլորտային համագործակցությունը:

Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր Գերմանիայի Հելմհոլց-Շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի (UFZ) լճերի հետազոտության բաժնի ղեկավար դոկտոր Կարստեն Ռինկեն իր «Հայաստանի ջրային աշտարակը. Սևանա լճի կարևորությունը, գեղեցկությունը և փխրունությունը» թեմայով ելույթով։

Գագաթնաժողովի հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու պետական և մասնավոր հատվածի, ՀԿ-ների և գիտական հաստատությունների մասնակցությամբ ցուցահանդեսի, որոնք ներկայացնում էին Սևանա լճի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված առաջարկներ:

Միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին Սևանա լճի պահպանության գործում բացառիկ և նորարարական ներդրումներ ունեցած անձանց։

Սա կարևոր քայլ է ընդգծելու լճի կայուն ապագային ուղղված հավաքական ջանքերն ու նվիրումը:

EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից, իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ ECOserve ծրագրի շրջանակում և ՄԱԶԾ-ի կողմից: