Ներքին 1 տարի առաջ - 10:41 16-10-2025

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իրականացրել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ասել է․ «Լիահույս ենք, որ նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կարողանալու ենք ճիշտ ճանապարհը գտնել, որովհետև գաղտնիք չէ, որ այսօր աշխարհը շատ արագ է փոխվում ու բազմաթիվ մարտահրավերներ են առաջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աղքատությունից սկսած, կլիմայական խնդիրներով վերջացրած: Եվ դրանք բոլորն էլ գիտական հետազոտություն, գիտական վերլուծություն են պահանջում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին մեր նախաձեռնության կողքին լինելու, մեր այս գաղափարին ու տեսլականին հավատալու համար», - ասել է նա։

Գիտաժողովին մասնակցել են Հարվարդի, Սորբոնի, Կոռնելի և այլ հայտնի համալսարանների ներկայացուցիչներ։

Նրանք Հայաստանում են կենդանի շփման, գաղափարների և փորձի փոխանակման նպատակով։
Ֆասթ Բանկի մասնակցությունը գիտաժողովի կայացմանը ոչ միայն նյութական աջակցություն է, այլև ներդրում՝ Հայաստանի ապագա տնտեսագիտական մտածողության զարգացման մեջ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին