Նրանց կարծիքով Ներքին 2 տարի առաջ - 19:33 27-06-2024

Ինչ Թուրքիան պահանջի, Նիկոլ Փաշինյանը կանի. հարցում՝ անկախությունների ճանաչման մասին

Ընդդիմադիրները հաճախ են քննադատում Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի պահանջներին ընդառաջ գնալու համար։ Այս շարքում են պատմական և իրական Հայաստանների մասին կեղծ խոսույթը, Արարատ սարի նշանակության երկրորդումը, Հայոց ցեղասպանության զոհերին հաշվելու մասին առաջարկը և այլն։ Իսկ օրեր առաջ էլ ՀՀ-ն անակնկալ ճանաչեց Պաղեստինի անկախությունը։ Որոշ ընդդիմախոսների գնահատմամբ՝ ՀՀ-ն Պաղեստինի անկախությունը ճանաչել է Թուրքիայի դրդմամբ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Եթե Թուրքիան պահանջի, Նիկոլ Փաշինյանը կճանաչի՞ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը»։

Քաղաքացիների մեծ մասը դրական պատասխանեց։ «Կճանաչի, փողի դիմաց ամեն ինչ էլ կճանաչի»,- ասաց մի քաղաքացի։ «Ինչ Թուրքիան պահանջի, Նիկոլ Փաշինյանը կանի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Մի քանի քաղաքացիներ բացասական պատասխան տվեցին։ «Չգիտեմ, բայց ես Նիկոլ Փաշինյանին եմ ընտրում»,- ասաց մի կին։ Մի քանիսն էլ դժվարացան պատասխանել։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՀՀ-ն ճանաչեց Պաղեստին պետությունը։ «Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները: Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան