Արտաքին 2 տարի առաջ - 11:39 25-06-2024

Մերձմոսկովյան Ֆրյազինոյում հրդեհված շենքում հայտնաբերվել է 4 զոհի դի

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է ևս չորս զոհի դի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով։

«Առավոտյան շենքի յոթերորդ հարկում հայտնաբերվել են զոհերից չորսի դիերը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Նախօրեին հաղորդվել էր, որ երկու տղամարդ հրդեհից փրկվելու համար նետվել են պատուհանից, սակայն նրանց փրկել չի հաջողվել։ Այսպիսով՝ այս պահի դրությամբ հայտնի է վեց զոհի մասին։

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով օպերատիվ ծառայություններին, հայտնել էր, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է ութ մարդ։

«Երկու մարդ զոհվել է հրդեհից փրկվելու համար պատուհանից նետվելու պատճառով։ Վեց մարդ մնացել է շենքում, որտեղ փլուզումներ են եղել», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ հրդեհի պահին ծխով լցված սենյակներում եղել է ինը մարդ, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկել»։

Հիշեցնենք, որ մորձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում հունիսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին