Լալան ինձ ու Հրանտին որբացրեց. Աշոտ Ղազարյան
copy image url

Լալան ինձ ու Հրանտին որբացրեց. Աշոտ Ղազարյան

Ներքին 1 տարի առաջ - 20:17 23-06-2024
Լալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, այլև մշակույթի կարևոր մարդկանցից մեկը. իր գնալով՝ մշակութային փնջի գույներից մեկը պակասեց: Այս մասին այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:

«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ...

«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:

Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,-նշեց նա:

Աշոտ Ղազարյանի խոսքով՝ Լալային նեղել էին, բայց ինքը մաքուր մարդ էր․ «Մարդկանց առիթ է պետք, մարդու վրա հարձակվելու: Ես Լալային սիրում էի հարազատիս պես»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված