Ներքին 2 տարի առաջ - 18:45 20-06-2024

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 20-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան համայնք՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Նախարարին է ներկայացվել կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև աշխատանքների առաջնահերթությունը՝ սերմերի հավաստագրման համակարգի արդիականացում (թվայնացում), տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրում և գործարկում, կենսաքիմիական լաբորատորիայի հիմնում և ժամանակակից սարքավորումներով վերազինում, գրանցված սորտերի տեղեկատվական շտեմարանի ստեղծում։

Այց է կատարվել նաև կենտրոնի սերմերի և տնկանյութի կենսաքիմիայի լաբորատորիա, որտեղ նախատեսվում է մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի նույնականացում, սորտերի գենետիկական անձնագրավորում, սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության հավաստում:

Շրջայցին հաջորդել է աշխատանքային հանդիպում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից