Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:49 17-06-2024

Ինչո՞ւ պիտի լինի Մելիք Ֆրանգյուլի փողոց. հարցում

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընացներին զուգահեռ ՔՊ-ական իշխանությունները փորձում են փոխել հանրային վերաբերմունքը՝ Արարատ սարի, Ցեղասպանության, Թուրքիայի հետ առևտուր անելու շահավետության, թուրք բառի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ ժողովրդի մի մասը Փաշինյանին դավաճան էր համարում, ենթադրվում է, որ կարող է փոխվել նաև դավաճանության մասին հանրային ընկալումները։ Այս համատեքստում չի բացառվում, որ երբեմնի դավաճանները, այդ թվում՝ հայտնի Մելիք Ֆրանգյուլը, կռոմատիզացվեն և նրանց անուններով փողոցներ կանվանակոչվեն առաջիկայում։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ինչո՞ւ Երևանում դեռևս չկա Մելիք Ֆրանգյուլի փողոց»։

Քաղաքացիների մի մասը չգիտեր, թե ով է Մելիք Ֆրանգյուլը։ «Բայց ինչու՞ պիտի լինի Մելիք Ֆրանգյուլի փողոց, եթե գերեզմանոցում չեն թաղում նրան»,- ասաց մի կին։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Իսկ քաղաքացիներից մեկը կատակեց՝ «Մելիքին գիտեմ, բայց Ֆրանգուին չգիտեմ: Հիմա գնալու եմ իմանամ, ոտից գլուխ»։

Հիշեցնենք, որ Պարսկաստանի դեմ ռուս-թուրքական 1722-1724թթ համատեղ արշավանքից հետո Հայաստանի մի մասն անցել է Թուրքիային 1724-ի Կոստանդնապոլսի պայմանագրով։ Սյունիքի Արծվանիկ գյուղում է թաղված այդ շրջանում ապրած Մելիք Ֆրանգյուլը, ով գործարքի մեջ մտել թուրքերի հետ հետ ու պատճառ դարձել հազարավոր հայերի մահվան, հայկական տարածքների կորստի։ Դավաճանությունից հետո Մելիք Ֆրանգյուլը կարողացել է Թուրքիայի աջակցությամբ 7 տարի կառավարել Սյունիքում։ Դավիթ Բեկի զինվորները, ի վերջո, բռնել են, ձիուց կապված քաշել են Մելիք Ֆրանգյուլին, և նրա մեռնելու վայրում էլ փոս փորել ու գցել մեջը։ Հետո մարդիկ մի քար են դրել վրան, բանալու նման մի բան քանդակել՝ ի ցույց բոլորի, որ այդ քարի տակ պառկած է հայրենիքի դավաճանը։ Անցել է 300 տարի, բայց մինչև հիմա տեղացիները զզվանքով են խոսում այդ գերեզմանի մասին։ Անցորդներն իրենց պարտքն են համարում թքել այդ քարի վրա, ոտքերը սրբել կամ նույնիսկ միզել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են