Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:01 10-03-2025

Լիդերը պիտի պատրաստ լինի հալածանքի, զրկանքների, պիտի մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները

Արմեն Ռուստամյանի խոսքով, լիդերը պետք է լինի նա, ով առավելագույնս համախմբում կիրականացնի այդ դաշտում.

«Մենք հռչակում ենք միջանկյալ նպատակ իշխանափոխություն իրականացնելը: Հիմա այդ ճանապարհին ով կընկալվի բոլորի կողմից, որ ընդունելի է որպես անձ, մենք պատրաստ ենք այդ անձի հետ համագործակցել: Այդ դաշտը չպետք է թույլ տալ, որ պառակտվի, իսկ չպառակտելու համար այդ բանաձևը գոյություն ունի, ով որ իշխանությունները փոխելու այս օրակարգով, իշխանությունները փոխելու նպատակին դեմ չի, մեզ հետ է: Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան, երեք-չորս հոգի հավաքվեն, հինգ-վեց հատ տարաձայնություն կունենան։ Մենք այդ փորձն ունենք։ Մենք պետք է մի կողմ դնենք այդ տարաձայնությունները՝ հասկանալու համար, որ կա գերխնդիր և պետք է երկրորդական համարվեն, ստորադասվեն բոլոր տիպի տարաձայնություններն ու հակադրությունները, որոնք ընդդիմադիր դաշտում այսօր նկատվում են»։

«Այդ մարդը նաև պետք է իմանա, ով որ գալու է առաջնորդի, նա պիտի իմանա, որ ինքը նոր թափ պետք է հաղորդի այդ պրոցեսին և պատրաստ լինի զրկանքների, պատրաստ լինի, հալածանքների և այդ վճռականությամբ մտնի այդ դաշտը։ Սա է խնդիրը»,- շեշտեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում