Արտաքին 4 տարի առաջ - 19:40 23-03-2022

Մակրոնը և Էրդողանը մի կողմ են դրել տարաձայնությունները՝ Պուտինին ճնշելու համար. Bloomberg

Ամերիկյան հայտնի Bloomberg պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Նախ հիշեցվում է, որ նախկինում Էրդողանն ու Մակրոնը բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Բայց սկսած փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարները շարունակում են գործադրել միջնորդական ջանքեր։ Մակրոնը հաճախակի հայտարարություններ է անում պատերազմը դադարեցնելու համար, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես ակտիվ դիվանագիտական ​​շփումներ է իրականացնում։

Bloomberg-ն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների սերտ համագործակցությանը։

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն միտված քայլերը նոր շունչ են հաղորդում երկու երկրների միջև սառը հարաբերություններին։ Երկու երկրները մասնավորապես այս տարվա հունվարից սկսել են վերականգնել հարաբերությունները։

«Մակրոնը և Էրդողանը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմը և մարդասիրական միջանցքի ստեղծումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հնարավոր է համարում Էրդողանի և Մակրոնի հանդիպումը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան