Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:04 12-05-2022

Ինչո՞ւ 2018-ին քաղաքացին դԺգոհ էր ու փողոց դուրս եկավ, իսկ 2022-ին դժգոհ է ու տանը նստած

Թե ինչպես տեղի ունեցավ 2018-ի թավշե հեղափոխությունը, որոշակիորեն պատված է գաղտնիության շղարշով: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա զարմանք է հարուցում: Ասում ենք՝ ժողովուրդը կանգնեց և իշխանությունն իրենը դարձրեց: Սակայն որևէ միջոց, համապատասխան ռեսուրս, ակտիվություն ու հավանականություն չկար նման իրադարձության համար: Հատկապես, որ մեկ տարի առաջ էր ընտրողը 5-10 հազար դրամը վերցրել և ինշխանությանն ընտրել: Իսկ Գյումրիից քայլերթով Երևան հասած շարժումը մարում էր հատկապես Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո:

Բայց հանկարծ մեկ օրում, մեկ գիշեր անց շարժումը բռնկվեց՝ ընդգրկելով ողջ հանրապետությունը որպես հեղափոխություն: Այդ ինչպե՞ս եղավ, ի՞նչ քամի անցավ, որ թմբիրից արթնացավ անհուսորեն անհավատ ու անտարբեր հասարակությունը:
Հայաստանում, ըստ կատարված հաշվարկների և ուսումնասիրությունների, առկա են կանոնիկ եկեղեցուց դուրս, այլ կրոնական ուղղություններում ընդգրկված շուրջ 200 հազար հետևորդներ: Մեկ հրահանգով նրանք փողոց ելան և դարձան հեղափոխական զանգված: Սորոսական ցանցից սնվող հիմնադրամներն ու հասարակական կազմակերպություններն անմիջապես դարձան ակտիվ և գործուն՝ նաև կազմակերպելով ուսանողների դասադուլներն ու փողոց ու հրապարակ հանելը երգով, պարով: Չշրջանցենք գործադուլները: Մեծ էր մշակված դերակատարումը՝ բնականաբար, արտաքուստ չերևացող, դեսպանատների և այլ արևմտյան կազմակերպությունների, գրասենյակների ու ռադիոկայանների դերակատարումը: Այս ամենի թիկունքում կար տարիների հետևողական ու մանրակրկիտ, համակարգված աշխատանք: Հեղափոխությունն օդից չընկավ: Օդից ընկածը միայն այն զարմանքն էր, երբ հարևանը նայում էր հարևանին ու չէր հավատում, թե ինչպես երկուսով կողք կողքի ճամփա են փակում, որ ընդամենը երեկ թքած ունեին:

2022թ․-ի այս շարժումը բացառապես ազգային է՝ Արցախը և Հայաստանը փրկելու շարժում՝ ի տարբերությոն նախոդի, որ Արցախը և Հայաստանը քանդելու, կործանելու շարժում էր՝ հեղափոխություն:Այսօր քաղաքացին չի գտնում պատասխանն այն հարցի, թե ինչու դժգոհ է ու տանն է նստած, իսկ այն ժամանակ դժգոհ էր ու փողոց դուրս եկավ:

Այսօր կեղտոտ մեխանիզմներ չեն գործում, որ միշտ ապահովում են ցանկալի արդյունք:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ