Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 17-06-2024

Պղտոր ջրում ձուկ են որսում․ ի տարբերություն Փաշինյանի՝ Բագրատ Սրբազանը թշնամիներին ձեռնտու չէ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը շարունակում է անհանգստություններ պատճառել թուրք-ադրբեջանական տանդեմին, որն այս օրերին ակտիվորեն թիրախավորում է շարժման անդամներին, ինչպես նաև մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններ տարածում շարժման առաջնորդների ու մասնակիցների վերաբերյալ։

Այսօր թուրքական լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր կատարել՝ նշելով, թե իբր «հայ լոբբիստները պատրաստվում են Բագրատ Սրբազանի նկատմամբ մահափորձ իրականացնել և դրա պատասխանատվությունը բարդել Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների վրա»։ Հոդվածագրի պնդմամբ՝ «Սրբազանի մահափորձը կազմակերպելու նպատակով Լիբանանից մարդասպանների խումբ է ժամանել Հայաստան»։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ այս գրառումներով Թուրքիան և Ադրբեջանն իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ ընդգծելով, որ դրանք ամենևին էլ նոր չեն․ այդպիսի տեղեկություններ դեռևս 1-2 շաբաթ առաջվանից էին տարածվում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ նման տեղեկություններն արտահայտում են ոչ թե դրանք տարածող լրատվամիջոցների, այլ հենց Թուրքիայի իշխանությունների մոտեցումները։

Լոքմագյոզյանը շեշտում է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ջրերը պղտորել և պղտոր ջրում ձուկ որսալ։ Նրա խոսքով՝ Բագրատ Սրբազանն այս երկրներին բոլորովին ձեռնտու չէ, մինչդեռ գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բավականին ձեռնտու են․

«Դրանից հետո նաև հայտարարեցին, որ չի կարելի Փաշինյանի դեմ ինչ-որ բան անել, ինքը պետք է մնա, և եթե անհրաժեշտ է, ապա կարող են ռազմական միջամտության դիմել, որպեսզի այսօրվա իշխանությունը շարունակի իշխանության ղեկին մնալ։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Ադրբեջանից էլ են նույնանման արտահայտություններ հնչում, այսինքն՝ այնտեղ էլ են մտահոգված, որ Սրբազանը կարող է հաջողության հասնել և դրանից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ բաներ կփոխվի»։

Թյուրքագետն, այս ամենը համադրելով, համոզմունք է հայտնում, որ Հայաստանի գործող իշխանությունների ամենամեծ աջակիցները մեր երկրի թշնամիներն են՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Նրա համոզմամբ՝ իրավիճակում անգամ ամենաչհասկացող մարդն էլ պետք է հասկանա, թե Հայաստանում ինչ է կատարվում, ովքեր են մեր երկրում այսօր իշխանության ղեկին և ում համար են վերջիններս ցանկալի։

Oragir.News-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բագրատ Սրբազանի դեմ մահափորձ են նախապատրաստում և նման գրառումներով փորձում են նախապես ապահովագրել իրենց՝ Տիրան Լոքմագյոզյանը չբացառեց նման հնարավորությունը և նշեց, որ նման հրապարակումները պետք է պատշաճ ուշադրության արժանանան։ Նրա խոսքով՝ ամեն բան կարող է տեղի ունենենալ, այդ թվում այն, որ թուրքական հատուկ ծառայությունները կփորձեն սպանել Սրբազանին․

«Հիշեք հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, այնպես չէ, որ դրանք մեր ներքին խնդիրներն էին, դրանք բոլորն էլ դրսից ներմուծված խնդիրներ էին, և դրանք հետևում կանգնած էին դրսի ուժերը»։

Թյուրքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այսօր Վրաստանում և Հայաստանում գրեթե նույն գործընթացներն են ծավալվում, սակայն արևմուտքը բոլորովին տարբեր կերպ է դրանց արձագանքում։ «Այսինքն՝ կա իշխանություն, և կա ժողովրդի մի զանգված, որը գոհ չէ այդ իշխանությունից ու փողոց է դուրս եկել։ Հիմա նայեք ԱՄՆ-ի մոտեցմանը․ Ամերիկան Վրաստանի դեպքում իշխանություններին բառի բուն իմաստով հաթաթա է տալիս, ասում է, որ նրանք պետք է ժողովրդի ձայնը լսեն, իսկ Հայաստանում ճիշտ հակառակը՝ ժողովրդին է մեղադրում ուժ կիրառելու և ինչ-որ անօրինական բաներ անելու մեջ, ինչպես նաև չափազանց մեղմ է խոսում կառավարության և ոստիկանության ձեռնարկած գործողությունների նկատմամբ»,- ասաց նա։

Լոքմագյոզյանը հավելեց՝ մի դեպքում արևմտյան դերակատարներին իշխանությունների գործողությունները դուր են գալիս, իսկ մյուս դեպքում ոչ, դրա համար էլ գրեթե նույն իրավիճակի պայմաններում արձագանքը բոլորովին տարբեր է լինում։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան