Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:20 17-06-2024

«Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ծիծաղելի է․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծ ա տեղադրվել e-draft հարթակում։ Եթե երկու բառով ասենք, նախագծի իմաստն էն ա, ինչ սովորաբար՝ էս կառավարության դեպքում՝ ԱՐԳԵԼԵԼ, ՏՈՒԳԱՆԵԼ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՎԵՐԱՀՍԿԵԼ, ՇԱՀՈՒՅԹԸ՝ ԲԱՆԿԵՐԻՆ։

Սա ծիծաղելի ա, որովհետև կրիպտոակտիվները հենց ստեղծվել են ֆինանսական ու բանկային շուկաների աննորմալ կարգավորումները շրջանցելու համար։ Ըստ էության, եթե չես փակում ինտենետն ու չես գնում միջնադար, ապա կրիպտոակտիվների շրջանառությունն ու դրանցով մատուցվող ծառայությունները չես կարող արգելել։ Քանի որ կրիպտոակտիվները ապահովում են հաճախորդների անձնական տվյալների ավելի լավ պաշտպանություն, ավելի արագ են իրականացնում ակտիվների փոխանցումը մեկը մյուսին, էդ փոխանցումներից հանում են միջնորդին ու նրանց վճարվող միջնորդավճարները, ավելի հեշտ ա վարկ վերցնել ու դրա համար գրավ ապահովել ու շատ-շատ այլ հաճելի բաներ, հնարավոր չի, որ նոր տեխնոլոգիաները չխժռեն ավանդական բանկերին ու նրանց անճանաչելիության աստիճան չփոխեն։

2020-21թթ Հայաստանը եզակի շանս ուներ էդ առումով տեխնոլոգիական հաբ դառնալու, դառնալու առաջընթացին ընդդեմ վազող առաջին երկրներից մեկը։ Դրա համար պետք էր Հայաստանում ու աշխարհում արդեն իսկ ԳՈՐԾՈՂ կիսասպիտակ-կիսասև սխեմաները կանոնակարգել, որոշակի առումով վերահսկելի դարձնել, դրանից եկամուտ ստանալ ու Հայաստան ներգրավել մի շուկայի դերակատարների, որի ներկայիս տարեկան շրջանառությունը հավասար ա Հայաստանի ներկայիս 500 տարվա բյուջեին։ Բայց էս կառավարությունը գործեց ինչպես միշտ՝ ԱՐԳԵԼԵԼ, ՏՈՒԳԱՆԵԼ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՎԵՐԱՀՍԿԵԼ, ՇԱՀՈՒՅԹԸ՝ ԲԱՆԿԵՐԻՆ։ Նույնիսկ Ղազախստանն իր տարեց նախագահով ավելի առադեմ քայլեր կատարեց, քան Հայաստանի ԿԲ ու ոլորտային այլ երիտասարդ «մասնագետներ»։ Նորահայտ պաշտոնյաներին իրենց աթոռները էնքան են տպավորել, որ իրենց սկսել ա թվալ, թե կարող են սանձել քամին, փոխել տարվա եղանակների հաջորդականությունը կամ կանխել տեխնոլոգիական առաջընթացը։

Օրերս ընկերոջս հետ խոսում էինք էս կառավարության նկատմամբ մարդկանց վերաբերմունքից։ Ես եկել եմ նրա էն համոզմունքին, որ մարդիկ սրանցից զզվում են։ Նախկիններին ատում էին։ Ատելու մեջ արժանապատվություն կա, իսկ զզվանքը մի երևույթ ա, որտեղ դիմացինի նկատմամբ հարգանքը չի էլ ենթադրվում։ Իսկ դա շատ մեծ անդունդ ա ենթադրում նրանց միջև, ով օժտված ա որոշում կայացնելու իրավունքով ու նրանց միջև, որ դե յուրե նրանց գործատուն ա, իսկ դե ֆակտո էդ որոշումներն ազդում են իր կյանքի վրա։ Էս տիպի խորը անդունդի դեպքում առանց արյուն հնարավոր չի լինում խնդիրը լուծել, ցավոք։ Շատ մեծ բան են վերցրել իրենց փխրուն վզերին ու դրա համար էլ զզվանքի արժանացել։ Հա, արժանացել են արդեն։ Չկա մի բան, որ կպնեն ու լպրծուն, զզվելի բան չդառնա։ Չկա տենց ոլորտ, չկա տենց թեմա, որ ՔՊ անդրադարձից հետո զզվելի չդառնա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից