Ներքին 4 տարի առաջ - 15:53 09-06-2022

Աժ-ում քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին։

Հարցի վերաբերյալ ԱԺ-ում ելույթ ունեցավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը․
«Օրենքի նախագծում մասնավորապես առաջարկվում է ավելացնել փոփոխություններ և լրացումներ հետևյալ հոդվածներում․

7-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններում և լրացումներում հաստատվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը։
12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններում և լրացումներում սահմանվում են թռիչք-վայրէջքային հարթակների շահագործման թույլտվությունների տրամադրման և վերահսկողության պայմանները։
35-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է օդաչուների առավելագույն տարիքը․ մեկ օդաչուի դեպքում այն չի կարող գերազանցել 60 տարին, իսկ մեկից ավելի օդաչուի դեպքում՝ 65 տարին այն պայմանով, որ օդանավում մեկից ավելի օդաչուի գտնվելու դեպքում 60 տարին անց կարող է լինել միայն օդաչուներից մեկը։
44, 47, 48 և 49 հոդվածներում առաջարկվող փոփոխություններով՝ կանոնավոր և ոչ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման կասեցումը վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
52-րդ հոդվածում առաջարկվում է ավիացիոն անվտանգության համալիր միջոցառումների արդիականացում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ փոփոխություններ»,- ասաց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի