Արտաքին 2 տարի առաջ - 16:31 16-06-2024

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի առաջխաղացումը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բազրփաշն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին և ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիին՝ նպատակ ունենալով ծանոթանալ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, տրանսպորտային բազմակողմանի համաձայնագրերի և Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացման գործընթացի ներկայիս իրավիճակին, հայտնում է Mehr-ը։

Փոխանցում է News.am-ը։

Կողմերը նշել են տարանցման զարգացման և Իրանի տարածքով տարանցման ծավալների ավելացման մասին։

Քննարկվել է նաև Ռեշտ-Աստարա 164 կմ-անոց երկաթուղու նախագծի կառուցմամբ Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունն ավարտելու հարցը։

Այս հանդիպմանը կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության բարելավման և բազմակողմ տրանսպորտային համաձայնագրերի իրագործման կարևորությունը՝ Հյուսիս-Հարավ միջանցքով տարանցումը մեծացնելու համար։

Նրանք նաև կոչ են արել համագործակցել Իրանի և Ռուսաստանի միջև երկաթգծերի զարգացման ոլորտում՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ավելացնելու համար։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի