Արտաքին 4 տարի առաջ - 22:47 20-03-2022

Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցվել է բոլոր ուղղություններով․ Ուկրաինայի գլխավոր շտաբ


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ երեկոյան ամփոփումը։ Ռուսական զորքերը կորցրել են իրենց հարձակողական ներուժը, գրոհը կասեցվել է գրեթե բոլոր ուղղություններով։
Ռուսական զորքերը շարունակում են կորուստներ կրել, անձնակազմի հետ կապված զգալի խնդիրներ կան։
Անձնակազմի կորուստները լրացնելու համար Կուբանի, Պրիմորսկի երկրամասի, Յարոսլավլի շրջանի և Ուրալի դաշնային շրջանի զինկոմիսարիատները ձեռնարկում են թաքնված մոբիլիզացիոն միջոցառումներ։ Սակայն այս շրջանների բնակչությունը չի ցանկանում մասնակցել պատերազմին։ Ծառայությունից խուսափելու զանգվածային դեպքեր են գրանցվում։ Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ժամանակավոր գրավված տարածքներում շարունակվում են մոբիլիզացիոն աշխատանքները.
Խերսոնում ռուսական զորքերը սկսել են զինվորական ստորաբաժանումները փոխարինել Ռոսգվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումներով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի