Արտաքին 2 տարի առաջ - 19:38 15-06-2024

Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում

Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում, բայց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի: Ուկրաինացի պաշտոնյայի ելույթի տեսանյութը հրապարակել է «24-րդ ալիքը»։

Նախօրեին Պուտինը բանակցությունների նոր նախաձեռնություն է ներկայացրել և կրկին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել թեկուզ վաղը:

Երմակն ասել է, որ Կիևը կարող է խաղաղության իր ծրագիրը ներկայացնել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով է անցկացվելու: Երկրի Դաշնային խորհուրդը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն 100 պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ: Չինաստանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ այնտեղ չեն լինելու Ռուսաստանի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան