Ներքին 2 տարի առաջ - 09:35 14-06-2024

Սրբազան Հայրը որոշել է վերադասավորել Շարժումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամփոփել է նախօրեի հանրահավաքը և նշել Շարժման հետագա գործողությունները․

«Պայքարի սիրելի ընկերներ,

Սրբազան Հայրը որոշել է վերադասավորել Շարժումը։ Ինչպես այսօրվա հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը.

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։

Անցած օրվա ընթացքում կարևոր մի շարք զարգացումներ են եղել։

Վաղ առավոտյան պայքարի դուրս եկած ժողովուրդը հավաքվել էր Հանրապետության հրապարակում, որտեղ պետք է տեղի ունենար Կառավարության հերթական նիստը։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ Մարդու որդին, իմանալով մարդկանց Կառավարության շենքի մոտ գալու մտադրությունը, որոշել է մեկ օրով հետաձգել նիստը։

Հերթական այս փախուստն իշխանական քարոզչամեքենան փորձեց կոծկել ստի հերթական չափաբաժնով։ Հայտարարվեց, իբր նիստը հետաձգվել է ԱԺ-ում 2023թ. Բյուջեի կատարողականի քննարկման պատճառով։

Սակայն ժողովրդի՝ Կառավարության շենքի մոտ գնալն ապարդյուն չեղավ։ Այնտեղ Բագրատ Սրբազանը ամոթանքի խոսքեր հնչեցրեց ժողովրդի վրա վայրագ կերպով հարձակված ոստիկանների հասցեին։ Չկարողանալով լսել իրենց իսկ մասին բարձրաձայնվող ճշմարտությունը՝ ոստիկանները նախ գլուխները կախեցին, ապա մեջքով շրջվեցին ժողովրդին։

Օրվա հետագա ամբողջ ընթացքում ոստիկանները՝ հատկապես նրանց հրամանատարները, ամեն կերպ խուսափեցին Սրբազանի հետ նույն վայրում հայտնվելուց։ Նույնիսկ երեկոյան հանրահավաքից առաջ նրանք բացեցին օրեր շարունակ փակ պահված Դեմիրճյան փողոցը, որպեսզի ոստիկանական շարքերը չկարողանան լսել իրենց վերաբերյալ Բագրատ Սրբազանի խոսքերը։

Անցած օրվա ընթացքում տասնյակ քաղաքական կուսակցություններ ու միավորումներ, ինչպես նաև հասրակական կազմակերպություններ հանդես եկան Ոստիկանության՝ նախօրեի վայրագությունները դատապարտող հայտարարություններով։

Իշխանական թիմի ստերը հերքող հայտարարությամբ հանդես եկավ նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երեկոյան ժամը 20։00-ին տեղի ունեցած հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա երեք օրերին նա կարևոր մի շարք հանդիպումներ կունենա և բոլորին հորդորեց նախ աշխատել իրենց ծանոթ քպ-ական պատգամավորների հետ, ապա պատրաստվել հունիսի 17-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին զուգընթաց տեղի ունենալիք մեծ հանրահավաքին»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան