copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 23:00 13-06-2024

Հանրությանը տևական խաբողները հետ կբերե՞ն զոհվածներին

Արևմտյան արժեքներով առաջնորդվող երկրներում մարդու ազնվությանը չեն կասկածում։ Մեր երկրում մարդու խոսքին չեն հավատում, պահանջելով տասնյակ ապացույցներ։ Անուղղակի ակնարկվում է, որ մարդուն համարում են ստախոս, անազնիվ, խաբեբա։ Արդյունքում՝ բարոյապես անկայուն մարդկանց մի մասը սուտ խոսելը, խաբելը համարում է սովորական բան։ Նրանց շարքում է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեզ համոզել ենք և հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ Դա սուտ է և չի եղել այդպիսի բան երբեք»,- հունիսի 12-ին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով՝ կա Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը հանրության խաբելու մասին։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը խաբելու մասին մեջբերված այս խոսքը կարող է սուտ լինել։ Եվ ընդհանրապես՝ նրա ցանկացած խոսք կասկածի տակ կարելի է առնել, քանի որ տևական ժամանակ խաբել է հանրությանը։

Իսկ հանրությունը տևական ժամանակ հավատացել է այդ ստերին։ Ավելին՝ Փաշինյանի կոչով հազարավոր երիտասարդներ կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նրանց մի մասը զոհվել է։ Նրանց հարազատների նկատմամբ, սակայն, նույն իշխանությունը անմարդկային վերաբերմունք է դրսևորում։ Մասնավորապես՝ հունիսի 12-ի երեկոյան ոստիկանները Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից բռնության կիրառմամբ բերման են ենթարկել քաղաքացիներին։ Նրանց մեջ է եղել նաև զոհված զինծառայողի հայր Վիգեն Ազատյանը։

Հասարակական համերաշխությունն ազգային առաջընթացի անհրաժեշտ պայմանն է։ ՔՊ-ական իշխանությունները, կարծես՝ ամեն ինչ անում են հանրությունը մասերի բաժանելու, ՀՀ իշխանության նկատմամբ ատելություն ներշնչելու համար։ Ենթադրելի է, որ հունիսի 12-ի և դրան նախորդած բռնությունները սադրել են ՔՊ-ական իշխանությունները։ Այդ նկատելի է ոչ միայն իշխանության ներկայացուցիչների խոսույթում, այլև հանրային շնորհակալության արժանի մարդկանց, մասնավորապես՝ զոհվածի ծնողների նկատմամբ հրապարակավ անհարգալից վերաբերմունքով։

Շատ ծանր է պատերազմում զոհվածների հարազատների հոգեվիճակը։ Իշխանությունները նրանցից ներողություն խնդրելու փոխարեն բացահայտ ասում են, որ հանրությանը տևական ժամանակ խաբել են։ Փաշինյանի այսպիսի խոսքերից մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին Արցախի ազատության համար պայքարում, ավելի են ընկճվում, հուսահատվում։ Եթե նրանք մինչ այդ վստահ էին, որ իրենց որդիները զոհվել են հայրենիքի, ժողովրդի ազատության համար, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո իրենց զգում են խաբված, լքված վիճակում։ Ավելին՝ նրանց նկատմամբ հրապարակավ բռնություն է կիրառվում, կարծես՝ լրացնելով Փաշինյանի խոսքը։

Եթե Փաշինյանը խոստովանում է, որ խաբել են հանրությանը, ապա զոհվածի ծնողը կարո՞ղ է պահանջել հետ վերադարձնել իր զոհված որդուն։ Հանրությանը տևական խաբողները հետ կբերե՞ն զոհվածներին։ Եթե ոչ, ապա ի՞նչ երեսով են հայտնվում հանրության առաջ, որին տարիներով խաբել են։

Այս ամենը անհնար է պատկերացնել այն հասարակությունում, որտեղ ազնվությունը մարդկային ամենակարևոր ու վեհ հատկանիշն է, որտեղ սուտ խոսելու մեջ կասկածվող պաշտոնյան միանգամից հրաժարական է տալիս, որ չխախտվի ներքին խաղաղությունը։ Մեր երկրում լրիվ հակառակն է։ Հանրությանը խաբողները շարունակում են պաշտոն ու դիրք զբաղեցնել, կարծես՝ ոչինչ չի եղել։ Ավելին, իշխանությունները ոչ թե ձգտում են ամեն ինչ անել, որ պահպանվի ներքին խաղաղությունն, այլ կարծես՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ միմյանց ատեն ու արհամարհեն։

Ստեղծված անբարո ու խճճված իրավիճակը հաղթահարելու համար նախկինները պետք է ջանք գործադրեն ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, ասելով, թե հնարավոր չէր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենար։ Նրանք դա պետք է անեն, քանի որ Փաշինյանը նրանց ստախոս է անվանում։ Մասնավորապես՝ եթե Նիկոլ Փաշինյանն ու նախկինները վարեին այլ քաղաքականություն, ապա արդյո՞ք ելքը լինելու էր նույնը։ Այս հարցի քննարկումը կարող է հանգեցնել նոր կամ նորացված ծրագրերի, որոնք կարող են ապացուցել Փաշինյանի ու նրա նախորդների սխալներն ու առաջիկա ընտրություններում նրանց թողնել առանց քվեի։

Կարճ ասած՝ քաղաքական համայնքը պետք է միասնական վերաբերմունք որդեգրի հանրությանը խաբող պաշտոնյայի նկատմամբ, քանի որ սուտը ոչ միայն կեղտ է քսում քաղաքական գործչի երեսին և խախտում ներքին խաղաղությունը, այլև աղետներ պատճառում պետությանն ու ժողովրդին, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

14:45 Աննա Հակոբյանը իր և ամուսնու հանգստից տեսանյութ է հրապարակել
09:45 Պայթյուն՝ Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցի անցակետում. կա վիրավոր. shamshyan.com
14:07 Արտակարգ դեպք՝ Գյումրիում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում. shamshyan.com
15:46 Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. Nissan-ը հարվածել է պարեկների ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ. shamshyan.com
16:33 ՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. Նիկոլ Փաշինյան
22:48 Գյուղի տեղը ղեկավարությունը ըսկի քարտեզով չգիտի, չնայած մի կողմից էլ լավ է, որ չգիտեն
11:14 Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար․ shamshyan.com
19:42 Մասիս քաղաքում բախվել են «Ջորին» ու ավազով բարձված «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է. shamshyan.com
23:17 «Թուրքի նամազը պարզ կլսվի, մենք իրանց կտեսնինք, իրանք մեզի». Շիրակավանի բնակիչ
23:02 Կամք ու համառություն ունեցեք․ սեպտեմբերին մեծ անելիք ունենք․ Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին