Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:40 12-06-2024

Դուրս կգանք․ Փաշինյանի համար ՀԱՊԿ-ը «փուչիկ դաշինք» է

Հա, ես վախենում եմ, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, զրոյացնելու ոմանց ծրագիրն իրականություն դառնա. ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկման, որ 6 տարի առաջ խոսում էր դուխով կոչերով, դուխով գլխարկներով, իսկ հիմա վախենում է՝ թաքնվում ոստիկանների հետևում, վախենում է պատերազմի սպառնալիքներից։

«Վազգեն Սարգսյանն ասում էր ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Հա, ես վախենում եմ, որ ՀՀ-ն պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրն իրականություն դառնա, որովհետև այս դահլիճում ցանկապատից այս կողմ և այն կողմ կան մարդիկ, ովքեր գիտակցաբար այդ օրակարգն են տանում, կան մարդիկ, որ իրենց ձևակերպմամբ ազնիվ մղումներ ունեն»,-ասաց նա։

Ավետիսյանը նշեց, թե ինքն իրեն հարց տվե՞լ է, եթե ինքը չլիներ, ինչպիսին կլիներ Հայաստանը, Արցախը։

«Այո տվել եմ և պատասխանն էլ գիտեմ, հիմա կլիներ ամեն ինչ նույնը, մի տարբերությամբ՝ ՀՀ-ն կլիներ «գուբեռնիա», 100 տոկոսով։ Այսօր ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնի, վստահ լինելով, որ վաղը արհավիրք տեղի չի ունենալու»,-ասաց նա։

Փաշինյանը ներկա վիճակի մեջ մեղավորների մատնացույց արեց։ «Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել էին մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորում են պատերազմի։ Այ դրանք են մեղավոր»,-ասաց նա։

Դահլիճից հնչած դիտարկմանը՝ դուրս եկեք, վարչապետն ասաց. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք: Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով՝ հաջորդ քայլը ո՞րն ա, բա կարո՞ղ ա՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»:

Իսկ թե ուր են գնում, պատասխանեց. «Գնում ենք և համարյա հասել ենք տեղ, գնում ենք իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազտված սահմաններով, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի