Ուղիղ եթեր
Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 30-06-2025

Բաստիոն․ Հենց Վիլսոնի մասին խոսեն Սենատում, մենք դուրս կգանք, թող կառավարությունը մեջ մտնի․ Վաղարշակ Փիլոսյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ազգային գործիչ, բժիշկ Վաղարշակ Փիլոսյանն է:

Ամերիկաբնակ մեր հյուրը զբաղվում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հարցերով, ԱՄՆ-ում հայկական լոբբինգով՝ հանդիպումներ և քննարկումներ ունենալով սենատորների հետ:

Նրա հետ քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես ԱՄՆ-ում ծավալած հայանպաստ գործունեությունը, այն, որ ԱՄՆ-ն շատ է հեռացել իր բարոյական արժեքներից, և այժմ փորձ է արվում դրանք կրկին վերադարձնել, ՌԴ-ում ընթացող դատի մասին, որով փորձ է արվում վիճարկել Մոսկվայի ռուս-թուրքական և Կարսի պայմանագրերը:

Վաղարշակ Փիլոսյանը խոսեց մի շատ կարևոր նախաձեռնության մասին՝ ԱՄՆ-ում ձեռնարկած ստորագրահավաքի, որին կարող են մասնակցել Թուրքիայի ցեղասպան գործողությունների արդյունքում կորուստներ ունեցած հայերը (ստորագրահավաքի հղումը՝ այստեղ):

Ըստ հյուրի՝ Թուրքիան պարտավոր է հսկայական փոխհատուցում վճարել հայերին՝ 310 միլիարդ դոլարի չափով. յուրաքանչյուր հայի բաժին է ընկնում 200 հազար դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ