Արտաքին 2 տարի առաջ - 23:17 08-06-2024

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» կղեկավարի Թինա Բոկուչավան

Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտնել է ղեկավարության փոփոխության մասին: Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին լքում է պաշտոնն` առողջության վատթարացման պատճառով։ Նոր նախագահի թեկնածուն պատգամավոր Թինա Բոկուչավան է։

Այսօր ճեպազրույցում Խաբեիշվիլին ասել է, որ բժիշկներն իրեն արգելել են ինտենսիվ աշխատել երկու-երեք ամիս։ Նա պնդում է, որ մեկ ամիս առաջ ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, ինչից հետո գանգուղեղային ծանր վնասվածքով փոխադրվել է հիվանդանոց:

Կուսակցության հիմնադիրներից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հիմա պատիժ է կրում բանտում, սոցիալական ցանցում գրել է․

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր ուժերը միավորվեն հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, մեր կուսակցությունում նորացումը կօգնի կատարել այդ խնդիրը»,- գրել է Սաակաշվիլին։

Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա Միացյալ ազգային շարժում կուսակցության համագումարը, որի ընթացքում սպասվում է, որ Բոկուչավան կընտրվի նախագահ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան