Մեդիա մենեջեր Թինաթին Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը ստացել է ՏԱՍՍ-ը:
Իր նոր պաշտոնում, ըստ մամուլի ծառայության, նա կշարունակի պատասխանատու լինել Match ենթահոլդինգի զարգացման համար, ինչպես նաև կվերահսկի ժամանցային հեռուստաալիքների գործունեությունը: Բացի դրանից՝ նրա պատասխանատվության տակ է լինելու «Match» տեղեկատվական գործակալության գործարկումը և զարգացումը:
Ըստ հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովի՝ Թինա Կանդելակին հաջողված մեդիա մենեջեր է՝ մեծ փորձով, «Գազպրոմ-մեդիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նոր հավակնոտ նպատակներ իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններով և ունակություններով:
Իր հերթին Կանդելակին նշել է, որ այդ նշանակումը մեծ պատասխանատվություն է: Նրա խոսքով՝ հոլդինգը, որը գործում է խիստ մրցունակ միջավայրում, կանգնած է շատ հավակնոտ խնդիրների առջև: Թինան հավելել է, որ մտադիր է ամեն ջանք գործադրել, որպեսզի ապահովի այդ խնդիրների լուծումը: