Ներքին 2 տարի առաջ - 17:43 08-06-2024

Այս պայքարն անցել է անդառնալիության կետը. Սուրեն Պետրոսյան

«Հարգելի լոռեցիներ ու վանաձորցիներ, դուք կանգնած եք պայքարի ակունքներում, այս շարժումից շատ ավելի շուտ եք սկսել գործընթացները։ Ի դեմս ձեզ՝ մենք առաջին քաղբանտարկյալն ենք ունեցել, Մամիկոն Ասլանյանը։ Դուք առաջիններից էիք, որ ընկալեցիք ժամանակի ոգին և առաջինը դուք ընդվզեցիք»,- հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ ելույթ ունենալով Վանաձորում ընթացող հանրահավաքում։

Անդրադառնալով շարժման պայքարին՝ Պետրոսյանն ասաց, այն իրականում չհաջողել չի կարող։

«Ուղղակի հնարավոր չէ, Այլս պայքարն այլևս անցել է անդառնալիության կետը, ես սա ասում եմ, ոչ թե որ դրան հավատում եմ, կամ ինչպես ասում են, կտրվել եմ իրականությունից, այլ այն պատճառով, որ այս շարժման առաքելությունը, գաղափարները, որ ընկած են դրա հիմքում, արտահայտում են բոլորի իղձերը, ցանկությունները»,-ասաց Պետրոսյանը։

Քաղաքական գործիչն ասաց՝ Ադրբեջանում ևս հասկանում են այդ մասին, ինչի հետևանքով սկսել են խստացնել պահանջները՝ սկսած Խոջալուի իրադարձությունների համար ներողություն խնդրելուց, մինչև Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություններ։

«Սա նրանց համար վերջին հնարավորությունն է, երևի էլ նման հնարավորություն չեն ունենա, վերջին շաբաթներն են, կամ վերջին ամիսն է, որից փորձում են օգտվել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան