Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:37 16-08-2023

Այս կետը վերաբերում է բոլորին, բացի Արցախի բնակչությունի՞ց․ ակցիայի մասնակից

Իմ հարազատները Մարտակերտում են, որտեղ, համեմատած Ստեփանակերտի, վիճակը միքիչ լավ է, Ստեփանակերտում վիճակը ծայրահեղ է, որովհետև վառելիք չկա, մարդիկ չեն կարողանում գյուղից ինչ-որ սնունդ ապրանք հասցնել քաղաքի բնակիչներին ու մարդիկ կանգնած են սովամահ լինելու վտանգի առաջ։

Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի Ամալիկ Զախարյանը։

«Ես կարծում էի, որ այստեղ այսօր լցված կլինի, որովհետև ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղը սա չի լինելու Հայաստանում։

Սահմանադրութան մեջ կա կետ, որտեղ նշվում է, որ յուրաքանչյուր ոչ ի բնե ունի կյանքի իրավունք։ ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոքը վերաբերում է նաև չծնված երեխաներին, բայց տեսնում ենք, որ այսօր առավոտյան և՛ հղի կին էր մահացել, և՛ չծնված երեխա։ Ինձ մոտ մի հարց է առաջանում, այս կետը վերաբերում է բոլորին, բացի Արցախի բնակչությունի՞ց, ոչ ոք չի պատրաստվում նրանց կյանքի իրավունքը պաշտպանե՞լ։ ՄԱԿ-ը ևս ունի մարդու իրավունքների մասին հռչակագիր ու ես խնդորւմ ու պահանջում եմ, որ իրենքէ հետամուտ լինեն իրենց ընդունած որոշմանը, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, դա թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ միջազգային կառույցների թերացումն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին