Մամուլ 2 տարի առաջ - 07:52 08-06-2024

Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այն ֆոնին, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, իհարկե, ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի այս հայտարարությունը վերաբերեր Հայաստանին: Բայց ոչ: Մակրոնն այդ խոստումը տվել է Ուկրաինային: Կկատարվի այդ խոստումը, թե Ուկրաինային նորից «կգցեն», այլ հարց է:

Փաստն այն է, որ Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու հին, իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին: Ընդ որում, զրահամեքենաներ, որոնցից նույն Ուկրաինան հրաժարվել էր, քանի որ դրանք վատ են պաշտպանված հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից: Այսինքն, կատարյալ անպետքություն են: Բայց նույնիսկ նման զենքի պարագայում Եվրամիությունը փաստացի հրաժարվում է ֆինանսավորել, այսինքն՝ եթե նույնիսկ դրանք տրամադրվեն, ֆինանսական բեռը մնում է Հայաստանի վրա: Իսկ «եվրոպական» փողերը Ֆրանսիա են գնում Ուկրաինայի համար:

Ըստ էության, Արևմուտքը Հայաստանին «խաղից դուրս» է թողնում՝ միևնույն ժամանակ մեզ փորձելով օգտագործել Ռուսաստանի դեմ իրենց նպատակներում: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել իրենց խաղը Արևմուտքի հետ, որի նպատակը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, ի սկզբանե եղել է բացառապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելը: Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ մեկ անգամ առիթ եղել է համոզվելու, որ հավաքական Արևմուտքը խոստումներից այն կողմ ոչինչ չի անում, և հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է մնալ բացարձակ միայնակ թշնամու դեմ, չնայած գուցե Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է:

Ի վերջո, չմոռանանք, որ բոլոր այն նարատիվները, որ առաջ է քաշում մասնավորաբար Ալիևն ու, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն նույնությամբ կրկնում են, այլև նույնիսկ զարգացնում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան