Մամուլ 2 տարի առաջ - 08:13 06-06-2024

Ինչու՞ են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները:
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան