Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեսրոպ Եսայանը չի կալանավորվի: Դատարանը որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով համակցված բացակայելու արգելքի հետ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եսայանը այսօր հայր է դարձել։
Ժամեր առաջ նա գրել էր․ «ՀՀ քաղաքացիների թիվը ավելացավ ևս մեկով՝ Նարեկ Մեսրոպի Եսայանով»։