Արտաքին 3 տարի առաջ - 11:00 04-08-2023

Թրամփը չի կալանավորվի ընտրություններին միջամտելու և Կապիտոլիումի գրոհի գործով

Վաշինգտոնի դատարանը որոշել է չկալանավորել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրություններին միջամտելու և Կապիտոլիումի գրոհի գործով։

Հաղորդվում է, որ դատախազությունը չի պնդել Սպիտակ տան նախկին ղեկավարի ձերբակալությունը՝ նշելով, որ նրանից պետք է պարտավորություն վերցնել, որ երբ կանչեն՝ ներկայանա և հետևի օրենքներին։

Բացի այդ, նախկին նախագահին արգելել են գործի մանրամասները քննարկել որևէ մեկի հետ, բացի իր փաստաբաններից:

Թրամփը խոստացել է պահպանել իր ազատ արձակման պայմանները և ստորագրել է համապատասխան փաստաթղթերը։

ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս նշել է, որ չի ընդունում մեղքն իրեն մեղսագրվող հանցագործությունների մեջ։ Նա իր դեմ առաջադրված մեղադրանքները դիտարկում է որպես 2024 թվականին նախագահական ընտրապայքարից իրեն դուրս մղելու փորձ։ Վերջին հարցումների արդյունքներով՝ Թրամփը Հանրապետական կուսակցությունից թեկնածու դառնալու բոլոր շանսերն ունի։

Ըստ աղբյուրի՝ այս գործով հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ