Արտաքին 2 տարի առաջ - 17:01 04-06-2024

Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին

Չորս կին գրանցում է ստացել Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացրել է IRNA գործակալությունը։

Գործակալությունը նշել է նրանց անունները՝ Զոհրե Էլահիյան, Սեյեդեհ Համիդե Զարաբադի, Խաջար Չենարանի եւ Ռաֆաթ Բայաթ։ Նրանք բոլորը Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախկին պատգամավորներ են։

Էլահիյանը 56 տարեկան է, կրթությամբ՝ բժիշկ, այժմ աշխատում է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայում։ Զարաբադին 45 տարեկան է, ներկայացնում է բարեփոխիչների թեւը։ Իր թեկնածության գրանցումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ արտաքին քաղաքականույունում կողմ է «դեէսկալացիային» եւ հույս է հայտնել, որ իրանցիները երբեւէ որպես նախագահ կին կընտրեն։

Չենարանին 45 տարեկան է, եղել է մեջլիսի պատգամավոր։ Աշխատել է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովում։ Նրա հայրը զոհվել է իրանա-իրաքյան պատերազմում (1980-1988թթ.)։ Որպես խորհրդարանական հանդես է եկել հիջաբը պարտադիր կրելու կանոնների խստացման մասին օրենքների ընդունման օգտին։

Բայաթը 66 տարեկան է, կրթությամբ՝ սոցիոլոգ։ 2005 եւ 2009թթ. գրանցվել է որպես նախագահի թեկնածու, բայց նրա թեկնածությունը չի արժանացել Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությանը։ Այսօրվա դրությամբ իրանցի ոչ մի կին չի հայտնվել երկրի գործադիր իշխանության ղեկավարի վերջնական ըտրացուցակներում։

Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 3-ը իսլամական հանրապետությունում տեղի է ունեցել նախագահի թեկնածուների գրանցում։ Արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են հունիսի 28-ին, տեղի կունենան նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելու հետ կապված՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Հինգ օրում գրանցվել է 80 մարդ։ Բայց բոլորը չէ, որ կդառնան ընտրությունների թեկնածու, քանի որ դեռ յոթ օր նրանց գործերը քննվելու են Սահմանադրության պահապանների խորհրդում՝ նախագահի թեկնածուի որակավորման համապատասխանությունը պարզելու համար։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան