Երևան +14°
Արտաքին 2 տարի առաջ - 20:51 21-03-2022

Թուրքիայում գլխաշորով կին ոստիկանը մահակով հարվածում է կին ցուցարարի. տեսանյութ

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քայլերթ իրականացրած «Ֆուրքան» հիմնադրամի անդամների նկատմամբ։ Վերջիններս ակցիա էին անցկացնում՝ հաջակցություն իրենց հիմնադրամի ձերբակալված անդամների։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Գլխաշորով կին ոստիկանը մահակով հարձակվում է մայթին միայնակ կանգնած կին ցուցարարին և տապալում գետնին։ Համացանցը ողողվել է այդ կադրերով և մեծ աղմուկ բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ նաև արցունքաբեր գազ է կիրառել։