Ներքին 2 տարի առաջ - 11:38 04-06-2024

Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան

Իմ թիկունքում իմ հարություն առաջ Տերն է կանգնած, իմ առջեւից էլ ինքն է գնում։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իր հետեւում նախկիններն են եւ Ռուսաստանը:

«ԱԱԾ-ն էլ երեկ շատ կարեւոր հայտարարություն է արել բոլոր այդ մեղադրանքների համար: Հիմա մենք էլ գործ ենք հարուցելու, դիմել ենք դատարան եւ հանելու ենք բոլոր նրանց, որոնք անվանական են խոսել կամ գործակալ լինել են վերագրել: Միլիոնավոր դոլարների մասին հերքեցին, գործակալ լինելը հերքեցին: Ես իսկապես ուզում եմ գնահատանքով անդրադառնալ, որ ԱԱԾ-ն այդ քայլն արել է: Յուրաքանչյուր արածի, ասածի համար պետք է պատասխանատվություն լինի:

Հիմա էս մարդիկ պետք է ասեի՝ իրե՞նք են գործում հակաօրինական քայլեր, թե՞ ստախոսի հրամաններն են»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետներին, որ շարժումը մարում է, Սրբազանն ասաց. «Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, թե ոչ: Իրենց ինչ գործն է: Մարում է, թող մարի, ինչ՞ու են էդքան հետաքրքրված: Իրենք ոչ կենսագրություն ունեն, ոչ էլ խելք: Մեզ ձեռ է տալիս, որ իրենք խելք չունեն: Ինձ ասում են՝ գործակալ ես: Ես ասում եմ՝ ինչի՞ եմ ես ազատ ման գալիս, եթե գործակալ եմ: Երկրում ինստիտուտ չկա՞, որ դրանով զբաղվի:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին